Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապի պատմվածքները ունեն շատ կոնկրետ ասելիք։ Նա գրում է կյանքից վերցված թեմաների շուրջ, որոնք հիմա էլ շատ արդի են։

Օրինակ <<Զաբուղոն>> պատմվածքում գլխավոր հերոսուհին դավաճանում է իր բանտում գտնվող ընկերոջը, որովհետև նա ցանկանում էր, որ բոլորը տեսնեն և իմանան, որ նա ընկեր ունի։ Նա ցանկանում էր, որ բոլորը տեսնեն և իմանան, որ նա երջանիկ է և ունի կյանքի ընկեր։ Հիմա էլ են շատ այդպիսի մարդիկ։ Աղջիկները սոցիալական ցանցերում հայտարարում են, որ ընկեր ունեն, տեղադրում են նկարներ։ Ընկերությունը հիմա ավելի շատ կրում է ձևական բնույթ քան թէ սեր։

<<Ճիտին պարտքը>> պատմվածքում գլխավոր հերոսը անչափահաս աղջիկների հայր էր, ում կինը մահացել էր և նա չէր կարողանում պահել իր ընտանիքը։ Անճարահատությունից նա իրեն կամրջից ցած գցեց, այդպիսով ազատելով իրեն երեխաների հանդեպ պատասխանատվությունից։ Ներկայումս նույնպես շատ կան այդպիսի դեպքեր, օրինակ միայնակ մայրերը իրենց երեխաներին մանկատուն են հանձնում։ Իսկ շատ ծնողներ իրենց երեխաներին ուշադրություն չեն դարձնում, թողում են <<բախտի հույսին>>։ Ծնողները պետք է գիտակցեն, որ երեխա ունենալու պահից սկսած իրենք արդեն պատասխանատու են ոչ միայն իրենց, այլ նաև իրենց երեխաների համար։

Մայրենի քննական թեստ

Нажмите для доступа к armenian-language-2018-test-6.pdf

1. 1-

2. 4-

3. 2

4. 4

5. 1-

6. 3-

7. 3

8. 1-

9. 3

10. 3-

11. 2

12. 1

13. 2-

14. 3

15. 2-

16. 2

17. 2-

18. 3

19. 3

20. 3

21. 2-

22. 3

23. 3-

24. 1-

25. 4-

26. 4

27. 2

28. 1-

29. 4

30. 4-

31. 1-

32. 2

33. 5

34. 2

35. 2-

36. 2-

37.3-

38. 5-

39. 5 6 7 —

40. 1 2 3 4 5 8 —

41. 3 4 6-

42. 2 3 4-

43. 3

Հայկական տերության տարածքը, բնույթը, բնակչությունը

Տիգրան Մեծի նվաճումների հետևանքով Առաջավոր Ասիայում ստեղծվեց աշխարհակալ մի նոր տերություն: Այն տարածվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Կասպից ծով: Նրա գերիշխանությունն էին ընդունում մինչև Միջին Ասիա և Հնդկաստան ընկած երկրներն ու ցեղերը: Այդ տերության մեջ էին մտնում Աղվանքը, Վիրքը, Ատրպատականը, Ադիաբենեն, Օսրոենեն, Կոմագենեն, Ասորիքը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան և այլ երկրներ: Տիգրան Մեծի գերիշխանությունն ընդունում էին մի շարք այլ թագավորություններ՝ Պարթևստանը, Հրեաստանը, Անդրկասպյան սկյութներն ու Պարսից ծոցի արաբական ցեղերը: Ինչպես հույն պատմիչն է հավաստում, Տիգրան Բ-ի տերության մեջ խոսում էին 15-ից ավելի լեզուներով:

Տիգրան Մեծի տերությունը հելլենիստական պետություն էր՝ հիշեցնելով Ալեքսանդր Մակեդոնացու և Սելևկյանների տերությունները: Հայկական տերությունը բազմազգ և զարգացման ամենատարբեր աստիճանների վրա գտնվող երկրների մի ամբողջություն էր: Բնականաբար, տերության միջուկը կազմում էր Մեծ Հայքը, որտեղ բնակվում էր հայ ժողովրդի հիմնական զանգվածը, և որտեղ գտնվում էին տերության քաղաքական ու տնտեսական նշանավոր կենտրոնները:

Տերության տնտեսապես ամենազարգացած շրջանը Ասորիքն էր՝ իր աշխարհահռչակ Անտիոք մայրաքաղաքով: Միջազգային տարանցիկ առևտրի կարևոր կենտրոններ էին Փյունիկիայի վաճառաշահ Տյուրոս, Բիբլոս, Բեյրութ, Սիդոն քաղաքները: Հարուստ ու հռչակավոր էին նաև Դաշտային Կիլիկիայի Տարսոն, Ադանա և այլ քաղաքները: Ասորիքի կառավարչապետ նշանակվեց Տիգրան Բ-ի մերձավոր զինակից Բագարատը, որի նստավայրը Անտիոքն էր: Երկրագործության և արհեստագործության նշանավոր կենտրոն էր Հյուսիսային Միջագետքը, որի կառավարիչն էր Տիգրան Բ-ի կրտսեր եղբայր Գուրասը (իմացի՛ր Գոռ): Վերջինիս նստավայրն էր Մծբինը: Թվարկված երկրները Հայկական տերության կազմում ունեին տարբեր կարգավիճակներ: Տիգրան Մեծը գրավված երկրների մի մասը վերածեց ենթակա թագավորությունների: Սիրիայի թագավորությունը ևս չվերացվեց: Տիգրանը միաժամանակ իրեն հռչակեց Սիրիայի թագավոր: Մյուս երկրները վերածվեցին նահանգների, որոնք կառավարում էին արքայից արքայի կողմից նշանակված փոխարքաները կամ կուսակալները:

Նվաճված երկրները պարտավոր էին հարկ վճարել և զորք տրամադրել: Զորք էին տրամադրում նաև Հայաստանի քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող վասալ թագավորները և հպատակ ցեղերը:

Այսպիսով, Տիգրան Բ-ն դարձավ Առաջավոր Ասիայի մեծագույն մասի տիրակալը: Հայոց տերության մեջ անմիջականորեն մտնող և նրա քաղաքական ազդեցության ու գերիշխանության ներքո գտնվող տարածքը կազմում էր շուրջ 3 մլն քառ. կմ, որը գերազանցում էր Մեծ Հայքի տարածքը տասն անգամ:

Վահան Տերյան կենսագրություն

Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։

1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի»շարքը։

1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։

1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։

1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտինշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունըդրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։

1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Մաթեմատիկա ստուգողական

12-րդ դասարանցիների գիտելիքների առաջին ստուգումը մաթեմատիկայից

I. Տրված են 18 և 27 թվերը
1) Գտնել այդ թվերից մեծի և փոքրի տարբերության հակադիր թիվը:
1) 9
2) − 1/9
3) -9  +
4) 1/9
2) Գտեք այդ թվերի գումարը 4-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1) 3
2) 5
3) -1
4) 1   +
3) Գտեք այդ թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
1) 3
2) 54
3) 9   +
4) 1
4) Գտեք այդ թվերի ամենփոքր ընդհանուր բազմապատիկը:
1) 54   +
2) 108
3) 9
4) 486
5) Քանի՞ անգամ է 6-ի բոլոր բաժանարարների գումարը մեծ 6-ից:
1) 1
2)5/6
3) 2   +
4)11/6
6) Քանի՞ պարզ թիվ կա [17; 37) միջակայքում:
1) 7
2) 4
3) 5    +
4) 6
7) Գտեք 8-ի բազմապատիկ ամենամեծ երկնիշ և ամենափոքր երկնիշ թվերի
տարբերությունը:
1) 80   +
2) 78
3) 98
4) 88
8) Գտեք 210 և 462 թվերի պարզ բաժանարարների քանակը:
1) 4
2) 3    +
3) 2
4) 1
9) Գտեք 70-ից մեծ ամենափոքր բնական թիվը, որը 8-ի բաժանելիս ստացվում է 1
մնացորդ:
1) 81   +
2) 71
3) 73
4) 72
10) Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 4-ով, իսկ հանելին՝
1-ով:
1) կմեծանա 3-ով    +
2) կփոքրանա 3-ով
3) կփոքրանա 5-ով
4) կմեծանա 5-ով
11) Գտեք 168 և 128 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
1) 14
2) 12
3) 64
4) 8    +
12) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, քանորդը՝ 7, իսկ մնացորդը՝ 4:
1) 77
2) 81   +                                                                                                                                                    3)80
4) 90
13) Նշված թվերից ո՞րն է բաժանվում 6-ի:
1) 28784
2) 19679
3) 25018
4) 40452    +
14) Նշված թվերից ընտրել այն, որն ավելի շատ բաժանարար ունի:
1) 30
2) 24       +
3) 20
4) 64
15) Նշվածներից ո՞ր թիվը 25-ի բաժանելիս քանորդում կստացվի 8, իսկ մնացորդում՝
15:
1) 150
2) 200
3) 215      +
4) 300
16) Ո՞ր թիվն է 39, 130, 143 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
1) 39
2) 13       +
3) 3
4) 1
17) Ի՞նչ թվանշանով է վերջանում (615-512) թիվը:
1) 6
2) 4
3) 1       +
4) 5
18) Ո՞ր թվանշանը պետք է աջից և ձախից կցագրենք 23 թվին, որպեսզի ստացված
քառանիշ թիվը մեծ լինի 6000-ից և բաժանվի 3-ի:
1) 5
2) 6
3) 7
4) 8       +
19) Նշվածներից ո՞րն է փոխադարձաբար պարզ թվերի զույգ:
1) 156 և 420
2) 102 և 133
3) 17 և 153
4) 24 և 235:     +
II. Ճի՞շտ են, թե սխա՞լ հետևյալ պնդումները:
20) Ցանկացած երկու դրական թվերի գումարի հակադարձը հավասար է այդ թվերի
հակադարձների գումարին:- ՍԽԱԼ
21) Ցանկացած անկանոն կոտորակի հակադարձը կանոնավոր կոտորակ է:– ՃԻՇՏ
22) Ցանկացած երկու թվերի գումարի հակադիրը հավասար է այդ թվերի
հակադիրների գումարին:- ՃԻՇՏ
23) Ցանկացած երկու պարզ թվերի գումարը բաղադրյալ թիվ է:- ՃԻՇՏ
24) Եթե բնական թիվը բաժանվում է և´ 3-ի, և´ 8-ի, ապա այն կբաժանվի նաև 24-ի:- ՍԽԱԼ
25) Եթե կոտորակի համարիչը և հայտարարը մեծացնենք 1-ով, ապա կոտորակը
կմեծանա:- ՍԽԱԼ

Հովհաննես Թումանյան «Նեսոյի Քարաբաղնիսը» վերլուծություն

Ժամանակը և մարդիկ… Որքան կապված են միմյանց հետ: Շատ հաճախ ժամանակի փոփոխվելու հետ միասին մարդիկ փոփոխվում են, սակայն կան նաև այնպիսի դեպքեր, երբ մարդիկ ժամանակին զուգընթաց չեն քայլում: Հաճախ հանդիպում ենք այնպիսի մարդկանց, ովքեր կրթված չեն: Իրենց պահում են քարի դարում ապրող մարդկանց նման, մոռանալով, որ ժամանակը առաջ է գնում անկախ նրանից`մենք ցանկանում ենք, թե ոչ: Սակայն շատ սովորություններ կան, որոնք ժամանակի ընթացքում չեն փոփոխվում, սակայն ժամանակի ընթացքում հնանում են: Չեն մոռացվում, որովհետև մարդիկ չեն ցանկանում: Չեն հասկանում, որ չպետք է ապրեն հնով, պետք է առաջ շարժվեն և քայլեն ժամանակին զուգընթաց: Թումանյանի «ՆեսոյիՔարաբաղնիսը» ստեղծագործության մեջ հենց այս հարցն է արծարծվում: Մարդկանց անգրագիտության պատճառով տուժում է դիմացինը: Սակայն նրանք մոռանում են, որ աշխարհում կան բժիշկներ, դեղատոմսեր, դեղեր…
Նրանց տգիտության պատճառով ևս մեկ անմեղ մարդ է մահանում: Սակայն վատն այն է, որ մարդիկ շատ հաճախ քայլեր են կատարում, որից հետո չի լինում այն, ինչ ցանկանում են: Եվ վատն այն է, որ նրանք այդ ամենը մեկնաբանում են այնպես, որ այդպես էլ պետք է լիներ. Իրենք մեղք չունեն` ճակատագիր է: Ես կարծում եմ, որ չկա ճակատագիր: Մենք ենք ստեղծում մեր անցյալը, ներկան և ապագան: Մենք ենք պատասխանատու մեր քայլերի համար: Սխալ քայլ կատարելու դեպքում չպետք է մեղադրենք դիմացինին, այլ ընդունենք այն և փորձենք ուղղել: Իսկ տգիտությունը վերացնելու համար ուղղակի պետք է սովորենք: Երբեք էլ ուշ չէ: Լինենք ծեր, թե երեխա: Եվ չպետք է այնպես անենք, որ մեր պատճառով որևէ մեկը տուժի: Իմ կարծիքով ներկայումս կան մարդիկ, ովքեր կրթված չեն և այդ պատճառով կարող է իրենց շրջապատը տուժել: Եվ եթե նրանք չհաղթահարեն իրենց տգիտությունը, ապա անկախ ժամանակի փոփոխությունից միևնույն է անգրագիտությունը կլինի մարդկանց մեջ:

Հայոց ցեղասպանության մասին

Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության մյուս բռնազավթված նահանգների հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու բնաջնջումը 1914-1918թթ. Հայոց ցեղասպանության ամենամեծ ալիքն էր` Հայոց Մեծ Եղեռնը, որը կազմակերպեցին և իրականացրին Թուրքիայի կառավարող շրջանակները` երիտթուրքերը Առաջին համաշխարհային պատերազմի քողի ներքո: Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են:Սկզբում իշխանությունները հավաքեցին առողջ տղամարդկանց՝ հայտարարելով, որ բարյացակամ տրամադրված կառավարությունը, ելնելով ռազմական անհրաժեշտությունից, պատրաստվում է հայերին վերաբնակեցնել նոր տներում։ Հավաքված տղամարդիկ փակվեցին բանտերում, իսկ այնուհետև քշվեցին անմարդաբնակ վայրեր և ոչնչացվեցին հրազենի կամ սառը զենքի օգնությամբ։ Այնուհետև հավաքագրվեցին ծերունիները, կանայք և երեխաները, որոնց նույնպես հայտնեցին, որ նրանք պետք է վերաբնակեցվեն։ Նրանց քշում էին շարասյուներով՝ ժանդարմների հսկողության տակ։                                 Դեռևս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ:Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև Չինաստան՝ իր մեջ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։Օսմանյան պետությունն ստեղծվել է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտքում՝ թյուրքական քոչվոր օղուզ ցեղի մի ճյուղի ձևավորած փոքրիկ իշխանությունների (բեյլիքություններ) հիմքի վրա։ Նրա առաջնորդին (որը Ռումի սուլթանից տարածք էր ստացել՝ որպես կախյալ իշխանություն) հաջորդած որդին՝ Օսման բեյը (1281-1324 թվականներին), 1299 թվականից անկախ է գործել Ռումի սուլթանությունից։
1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներից ոմանք՝
Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Արտաշես Հարությունյան, Սիամանթո,երկրորդ շարք՝ Ռուբեն Սևակ, Տիգրան Չեոկության, Տիրան Քելեկյան:

Երկրորդ համաշխարհային պատերազմ

Երկրորդ աշխարհամարտը ծագել է իմպերիալիստական տերությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական հակասությունների սրման հետևանքով: Ֆաշիստական Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան պայքարել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը թուլացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով: Կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումն ու կոմունիստական վտանգի վերացումը:
Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակը իրենց տիրապետող քաղաքական և տնտեսական դիրքերը պահպանելն էր, «Բեռլին–Հռոմ–Տոկիո առանցքի» համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերը ձախողելը: Թեև պատերազմի առաջին փուլում (1939 թ-ի սեպտեմբերի 1 – 1941 թ-ի հունիսի 22) ԱՄՆ-ը պաշտոնապես չեզոք դիրք էր գրավել, սակայն ավելի համակիր էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը:
Պատերազմի սկզբում Գերմանիան ուներ 100-ից ավել դիվիզիա, 4400 ինքնաթիռ և մոտ 100 խոշոր նավեր ու սուզանավեր: 1939 թ-ի սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան: Սեպտեմբերի 3-ին` Անգլիան ու Ֆրանսիան, ապա նաև Մեծ Բրիտանիայի դոմինիոններ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Հարավաֆրիկյան Միությունը պատերազմ հայտարարեցին Գերմանիային: Սակայն փոխադարձ օգնության պայմանագրեր ստորագրած դաշնակիցները՝ Անգլիան և Ֆրանսիան, ռազմական օգնություն չցուցաբերեցին Լեհաստանին: 
Գերմանիայի հարձակումից անմիջապես հետո ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ը հայտարարեցին իրենց չեզոքության մասին: Սեպտեմբերի կեսերին ակնհայտ էր Լեհաստանի ռազմաքաղաքական պարտությունը: Խորհրդային Միությունը, որը պատերազմի առաջին փուլն օգտագործեց իր տարածքներն ընդարձակելու և միջազգային դիրքերն ուժեղացնելու համար, 1939 թ-ի սեպտեմբերի 17-ին զորքերը մտցրեց Լեհաստան և 12 օրում առաջ շարժվեց 250–300 կմ. գրավեց Արևմտյան Ուկրաինան ու Արևմտյան Բելոռուսիան, որոնք Լեհաստանին էին անցել 1920 թ-ին: 1939 թ-ի նոյեմբերի սկզբին այդ շրջանները մտան, համապատասխանաբար, Ուկրաինական և Բելոռուսական ԽՍՀ-ների կազմերի մեջ:
Խորհրդային Միությունն իր հյուսիսային սահմանների և Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) անվտանգությունն ապահովելու պատրվակով 1939 թ-ի նոյեմբերի 30-ին պատերազմ սկսեց Ֆինլանդիայի դեմ, որը բողոքի մեծ ալիք առաջացրեց աշխարհում, և դեկտեմբերի 14-ին Ազգերի լիգան ԽՍՀՄ-ին, որպես ագրեսորի, վտարեց իր կազմից: Խորհրդային Միությանը մեծ զոհողությունների գնով հաջողվեց հասնել որոշ հաջողությունների և 1940 թ-ի մարտի 12-ին ստորագրված հաշտության պայմանագրով ստանալ Կարելական պարանոցը՝ հարակից տարածքով: Հունիսին ԽՍՀՄ-ի մաս դարձան Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան, որոնք պատկանում էին Ռումինիային:
1940 թ-ի ամռանը սրվեցին Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ. ԽՍՀՄ-ը մտահոգ էր, որ նրանք կարող են դառնալ Գերմանիայի, Անգլիայի ու Ֆրանսիայի հակախորհրդային քաղաքականության հենակետեր: Հունիսին այդ երկրներում Խորհրդային Միության միջամտությամբ տեղի ունեցան պետական հեղաշրջումներ, հաստատվեցին խորհրդային կարգեր, և օգոստոսին բավարարվեց ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելու նրանց խնդրանքը:
 Անգլիան ու Ֆրանսիան, գտնվելով պատերազմական իրավիճակում և ունենալով թվական գերակշռություն, այնուամենայնիվ, ռազմական գործողություններին չէին մասնակցում: Արևմտյան ճակատում ստեղծված յուրահատուկ իրադրության պատճառով մոտ 9-ամսյա այդ փուլը կոչվեց «տարօրինակ պատերազմ»:
Գերմանիան ընդամենը 2 օրվա ընթացքում՝ 1940 թ-ի ապրիլի 9–10-ը, գրավեց Դանիան և Նորվեգիան: Մայիսին Արևմտյան ռազմաճակատում կենտրոնացրեց իր գլխավոր ռազմական ուժերը՝ 136 դիվիզիա (3,3 մլն զինվոր), 2600 տանկ, 3600 ինքնաթիռ և ռազմական այլ տեխնիկա: Մայիսի 10-ին գերմանական զորքերն անցան Բելգիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի սահմանները և ներխուժեցին Ֆրանսիա: Ֆրանսիական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, և հունիսի 14-ին Փարիզը հանձնվեց, իսկ Ֆրանսիայի անձնատուր լինելու ակտը ստորագրվեց հունիսի 22-ին: Անգլիայի ռմբակոծումն սկսվեց 1940 թ-ի օգոստոսին: Ամիսներ շարունակ գերմանական ռազմական օդուժը ռմբակոծում էր Լոնդոնն ու բրիտանական մյուս քաղաքները: Սակայն նրանց չհաջողվեց հասնել գերակայության օդում, որը հնարավորություն կտար ներխուժելու  Անգլիա: Գերմանական զորքերը 1940 թ-ի հոկտեմբերի 12-ին մտան Ռումինիա, որը նոյեմբերի 23-ին միացավ ֆաշիստական խմբավորմանը (նոյեմբերի 20-ին այդ խմբավորմանն էր միացել Հունգարիան), իսկ 1941 թ-ի մարտին նրանց միացավ նաև Բուլղարիան: Գերմանիան ապրիլի 6-ին հարձակվեց Հարավսլավիայի և Հունաստանի վրա: Ապրիլի 17-ին անձնատուր եղավ հարավսլավական բանակը, իսկ 29-ին գերմանական զորքերը մտան Աթենք:
1941 թ-ի 1-ին կեսին գրեթե ողջ ցամաքային Եվրոպան նվաճված կամ կախման մեջ էր ֆաշիստական խմբավորումից: 1940–41 թթ-ին պատերազմական գործողությունները 2 հակադիր խմբավորումների միջև ծավալվեցին նաև Աֆրիկայի հյուսիսային և արևելյան շրջաններում:
Թեև 1939 թ-ի օգոստոսի 23-ին ստորագրվել էր խորհրդա-գերմանական 10 տարի ժամանակով չհարձակման պայմանագիր, սակայն Հիտլերը 1940 թ-ի վերջերին հաստատեց ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու իր պլանը՝ «Բարբարոս» ծածկանվամբ:
 ԽՍՀՄ ղեկավար Ստալինը համոզված էր, որ Գերմանիան 1941 թ-ի ընթացքում չի հարձակվի ԽՍՀՄ-ի վրա և պատերազմի մասին խոսակցությունները համարում էր սադրանք: Բայց Գերմանիան, Մեծ Բրիտանիան նվաճելու փոխարեն, 1941 թ-ի հունիսի 22-ի վաղ առավոտյան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա: ԽՍՀՄ-ի դեմ ռազմական գործողություններ սկսեցին նաև Ռումինիան ու Ֆինլանդիան, պատերազմ հայտարարեցին Իտալիան և Սլովակիան, իսկ հունիսի 27-ին՝ Հունգարիան: Իսպանիան թեև հայտարարել էր իր չեզոքության մասին, սակայն գեներալ Ֆրանկոն խորհրդա-գերմանական ճակատ ուղարկեց «Երկնագույն դիվիզիան»: Գերմանիայի դաշնակիցն էր նաև Բուլղարիան: Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը:
Գերմանիան իր դաշնակիցներով խորհրդային երկրի դեմ կենտրոնացրել էր 190 դիվիզիա, մեծաքանակ ժամանակակից ռազմական տեխնիկա՝ հրետանի, տանկեր, ինքնաթիռներ: 
Պատերազմական գործողությունները ծավալվեցին Բալթիկ ծովից մինչև Սև ծով: Հայրենական մեծ պատերազմի սկզբին ԽՍՀՄ-ը պատրաստ չէր թշնամուն հակահարված տալու և  կանգնեցնելու երկրի սահմաններում: Հազարավոր սպաների բանտարկության հետևանքով խիստ թուլացել էր բանակը: 
Գերմանաֆաշիստական զորքերը գրավեցին Մերձբալթիկան և շրջափակեցին Լենինգրադը, տիրեցին Կիևին, Խարկովին և Դոնբասի հանքերի մեծ մասին, իսկ սեպտեմբերին մոտեցան Մոսկվային:
Խորհրդային հրամանատարությանը Ստալինի գլխավորությամբ հաջողվեց հավաքագրել բոլոր ուժերը և անցնել հակահարձակման: Մոսկվայի ճակատամարտում (1941 թ-ի դեկտեմբերի 5 – 1942 թ-ի ապրիլի 20) Գերմանիան կրեց առաջին խոշոր պարտությունը Երկրորդ աշխարհամարտում, որով և ձախողվեց հիտլերականների «Կայծակնային պատերազմի» («Բլիցկրիգ») ծրագիրը, ինչպես նաև հօդս ցնդեց Գերմանիայի անպարտելիության մասին առասպելը: Սակայն կրած պարտությունից հետո գերմանացիներին հաջողվեց ուշքի գալ, անցնել հակահարձակման և դուրս գալ Վոլգայի ափերը` Ստալինգրադի (այժմ՝ Վոլգոգրադ) մատույցները: 
Ստալինգրադի ճակատամարտի ելքը կարևոր էր ինչպես ընդհանուր պատերազմի ճակատագրի, այնպես էլ Այսրկովկասի, հատկապես Հայաստանի համար: Թուրքիան 26 դիվիզիա էր կենտրոնացրել սահմանի մոտ և պատրաստ էր Ստալինգրադի անկման դեպքում ներխուժել Հայաստան և Այսրկովկաս, որը կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ հայ ժողովրդի համար: Խորհրդային զորքերը 1942 թ-ի նոյեմբերի 19-ին անցան հակահարձակման և շրջապատեցին գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը (22 դիվիզիա՝ մոտ 330 հզ. զինվոր ու սպա), որը 1943 թ-ի փետրվարի 2-ին` ծանր կորուստներից հետո, անձնատուր եղավ: Հունվարին խորհրդային զորքերը ճեղքեցին Լենինգրադի շրջափակման օղակը, իսկ հուլիս-օգոստոսին կարևոր հաղթանակ տարան Կուրսկի ճակատամարտում: Հաղթանակները Ստալինգրադի և Կուրսկի ճակատամարտերում արմատական բեկում մտցրին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ: 
Լայնորեն ծավալվեցին պարտիզանական պայքարը (ԽՍՀՄ տարածքում) և Դիմադրության շարժումը (ֆաշիստների զավթած եվրոպական երկրներում ազգային-ազատագրական, հակաֆաշիստական շարժում): 
1941 թ-ի դեկտեմբերի 7-ի առավոտյան ճապոնական ռազմանավերը և օդուժը հանկարծակի հարձակվեցին Հավայան կղզիների ամերիկյան Փիռլ Հարբոր ռազմածովային հենակայանի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների խաղաղօվկիանոսյան տիրույթների վրա: Հաջորդ օրը ԱՄՆ-ը և Անգլիան պատերազմ հայտարարեցին Ճապոնիային: Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ին պատերազմ հայտարարեցին Գերմանիան և Իտալիան: ԱՄՆ-ն իր հերթին պատերազմ հայտարարեց նրանց:
Մինչև 1942 թ-ի գարունը ճապոնացիները գրավեցին Թաիլանդը, Ֆիլիպինները, Մալայան, Բիրման, Ինդոնեզիան, Սինգապուրը, Հոնկոնգը և ներխուժեցին Հարավարևմտյան Չինաստան ու Արևելյան Հնդկաստան:
1941 թ-ի վերջերին – 1942 թ-ի կեսերին ձևավորվեց հակահիտլերյան կոալիցիա (միություն), որի առանցքը ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը և Անգլիան էին: Պատերազմի ավարտին կոալիցիայում կար ավելի քան 50 պետություն: 
Բայց դրանից հետո էլ պատերազմի գլխավոր ծանրությունը շարունակում էր կրել Խորհրդային Միությունը: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի ղեկավարների (Ֆրանկլին Ռուզվելտ, Ուինստոն Չերչիլ, Իոսիֆ Ստալին) մասնակցությամբ 1943 թ-ի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Թեհրանում գումարվեց խորհրդաժողով: Օրակարգում Եվրոպայում Գերմանիայի դեմ երկրորդ ճակատի բացման հարցն էր, որի շուրջ տարաձայնություններ կային դաշնակիցների միջև: Որոշվեց, որ ԱՄՆ-ը և Անգլիան երկրորդ ճակատ կբացեն և մինչև 1944 թ-ի մայիսը կներխուժեն Ֆրանսիա: 
Չերչիլը շատ էր մտահոգված Թուրքիայի ճակատագրով և փորձում էր Ստալինից Թուրքիայի նկատմամբ ագրեսիվ քայլեր չձեռնարկելու հավաստիացում կորզել: Նա ձգտում էր Թուրքիային զերծ պահել ԽՍՀՄ-ի վրեժխնդրությունից և պահպանել այն իբրև պատնեշ՝ դեպի Մերձավոր Արևելք ու Միջերկրական ծով ռուսների առաջխաղացման դեմ: 
1944 թ-ի հունիսի 6-ին, ի վերջո, բացվեց երկրորդ ճակատը. անգլիական և ամերիկյան զորքերը, գեներալ Էյզենհաուերի (ԱՄՆ) հրամանատարությամբ, հաջողությամբ անցան Լա Մանշ նեղուցը և դուրս եկան ֆրանսիական ափ: Օգոստոսի 19-ին Փարիզում սկսված հակաֆաշիստական ապստամբությունը մի քանի օր անց պսակվեց հաղթանակով: Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ը, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչեցին Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությունը՝ գեներալ Շառլ դը Գոլի գլխավորությամբ:
Խորհրդային զորքերը, ազատագրելով ԽՍՀՄ տարածքը, ռազմական գործողությունները տեղափոխեցին ֆաշիստական զորքերի գրաված երկրներ: Ռազմական գործողությունները ղեկավարում էին զորահրամանատարներ Գեորգի Ժուկովը, Ալեքսանդր Վասիլևսկին, Իվան Կոնևը, Կոնստանտին Ռոկոսովսկին, Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և ուրիշներ: 1944 թ-ի հոկտեմբերին ամերիկյան զորքերն սկսեցին Ֆիլիպինների ազատագրումը ճապոնացիներից: 1945 թ-ի սկզբներին ակնհայտ էր, որ Գերմանիայի պարտությունը ամիսների հարց է: Իրենց ռազմաքաղաքական ծրագրերը համաձայնեցնելու նպատակով կոալիցիայի 3 պետությունների ղեկավարները 1945 թ-ի փետրվարի 4–11-ը Յալթայում (Ղրիմ) հրավիրեցին երկրորդ խորհրդաժողովը, որտեղ նաև որոշում ընդունվեց Միավորված ազգերի կազմակերպություն ստեղծելու վերաբերյալ և հանձնարարվեց 1945 թ-ի ապրիլի 25-ին Սան Ֆրանցիսկոյում գումարել հիմնադիր ժողով:
1945 թ-ի ապրիլի 16-ին խորհրդային զորքերն սկսեցին Բեռլինի գրոհը: Ապրիլի 25-ին ամերիկյան և խորհրդային զորամիավորումները հանդիպեցին Էլբայի ափերին: Ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ Հիտլերն ինքնասպան է եղել: Երկու օր անց հանձնվեց Բեռլինը: Մայիսի 8-ի` լույս 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը: Ավարտվեց պատերազմը Եվրոպայում (Իտալիան 1943 թ-ին դուրս էր եկել պատերազմից): Ավարտվեց նաև Հայրենական մեծ պատերազմը:
Խորհրդային կառավարության որոշմամբ՝ մայիսի 9-ը երկրում հայտարարվեց տոն՝ Մեծ հաղթանակի օր:
1945 թ-ի հուլիսի 17-ից օգոստոսի 2-ը Պոտսդամում (Բեռլինի մոտ) գումարվեց հակահիտլերյան կոալիցիայի 3 տերությունների երրորդ խորհրդաժողովը: Մասնակցում էին ԱՄՆ-ի նոր նախագահ Հարրի Տրումենը (փոխարինել էր ապրիլի 12-ին հանկարծամահ եղած Ֆ. Ռուզվելտին), Ի. Ստալինը: Անգլիան հուլիսի 17–25-ը ներկայացնում էր Ու. Չերչիլը, ապա՝ նոր վարչապետ Կլեմենտ Էտլին: Խորհրդաժողովում հաստատվեցին Գերմանիայի նկատմամբ քաղաքականության գլխավոր սկզբունքները՝ ապառազմականացում, նացիզմի վերացում և ժողովրդավարացում: Որոշվեցին Լեհաստանի նոր սահմանները. նրան հանձնվեցին նախկինում Գերմանիայի տիրապետության տակ գտնվող որոշ տարածքներ: ԽՍՀՄ-ին հանձնվեց Քյոնիգսբերգը (1946 թ-ից՝ Կալինինգրադ): Խորհրդային Միությունը հավաստեց իր պատրաստակամությունը՝ պատերազմի մեջ մտնելու ընդդեմ Ճապոնիայի: Պոտսդամում խորհրդային պատվիրակությունն արծարծեց Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18 թթ.) ժամանակ Թուրքիայի զավթած հայկական տարածքները հետ վերադարձնելու հարցը: Սակայն դա չպաշտպանեցին Անգլիան և ԱՄՆ-ը: 
1945 թ-ի օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան ռմբակոծիչները, մարդկության պատմության մեջ առաջին անգամ, ատոմային ռումբ նետեցին Ճապոնիայի Հիրոսիմա, իսկ օգոստոսի 9-ին՝ Նագասակի քաղաքների վրա՝ մոխրի ու ավերակների կույտի վերածելով դրանք: Օգոստոսի 8-ին ԽՍՀՄ-ը հայտարարեց, որ օգոստոսի 9-ից պատերազմ է սկսում Ճապոնիայի դեմ: Խորհրդային զորքերն անցան հարձակման Հեռավոր Արևելքում կենտրոնացված 1-միլիոնանոց Կվանտունյան բանակի դեմ: Սեպտեմբերի 2-ին Ճապոնիան անձնատուր եղավ: Դրանով Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց:
Պատերազմում ներգրավվել էր 61 երկիր՝ 1,7 մլրդ բնակչությամբ. նրանց 110 մլն-ը ծառայում էր ռազմական ուժերում: Պատերազմական գործողությունները տեղի էին ունենում մոտ 22 միլիոն կմ2 տարածքում: Շուրջ 6 տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 50 մլն և հաշմանդամ դարձավ 95 մլն մարդ: Վիթխարի էին նյութական կորուստները: 1945–46 թթ-ին Նյուրնբերգի դատարանը հիտլերյան հանցագործներին մահվան դատապարտեց:
Ի տարբերություն Առաջին աշխարհամարտի՝ Հայաստանի տարածքը զերծ մնաց պատերազմական գործողություններից: Սակայն հայերը գործուն մասնակցություն ունեցան համաշխարհային պատերազմի տարբեր ճակատներում: Բանակ է զորակոչվել մոտ 600 հզ. հայորդի: Հայկական ԽՍՀ-ից մասնակցել է 300 հզ. մարդ, ԽՍՀՄ  մյուս հանրապետություններից՝ 200 հզ., դաշնակից բանակների շարքերում՝ 100 հզ. (միայն ԱՄՆ-ի բանակում՝ 18,5 հզ. մարտիկ ու սպա): Մասնակցել են նաև Դիմադրության շարժմանը: Պատերազմի սկզբում կազմավորվեցին հայկական (ազգային) 6 դիվիզիաներ: Նրանցից առավել նշանավոր էին 89-րդ Թամանյանը (հրամանատար՝ գեներալ-մայոր Նվեր Սաֆարյան) և 409-րդը (հրամանատարներ՝ Արտաշես Վասիլյան, Եվստասի Գրեչանի և ուրիշներ): Վերջինս, իր մարտական ուղին սկսելով Հյուսիսային Կովկասից, հասավ մինչև Ավստրիա և Չեխոսլովակիա, իսկ 89-րդը միակ ազգային դիվիզիան էր, որ մասնակցեց նաև Բեռլինի գրավմանը: Տասնյակ հազարավոր հայեր մարտնչում էին խորհրդային բանակի այլ զորամիավորումներում և տարբեր զորատեսակներում (տանկային, ռազմածովային, ռազմաօդային և այլն): 
Զավթված տարածքներում գործում էին հայկական «Հաղթանակ», «Կարմիր աստղ», Միկոյանի անվան պարտիզանական ջոկատները: 107 հայորդի արժանացավ ամենաբարձր՝ Խորհրդային Միության հերոսի կոչման (Հ. Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի), 27-ը՝ Փառքի 3 աստիճանի շքանշանների, 70 հզ. հայ մարտիկներ ու հրամանատարներ պարգևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: 63 հայ գեներալներ ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ՝ դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, իսկ Հ. Բաղրամյանը Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատարն էր: Հայ զորահրամանատարներից 4-ն արժանացան մարշալի կոչման` Խորհրդային Միության մարշալ Հ. Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տեր-Իսահակյան):
 Հայաստանի տնտեսությունը վերակառուցվեց պատերազմական դրության պահանջներին համապատասխան: Ռազմաճակատի կարիքների համար հանրապետությունն արտադրում էր մեծ պահանջարկ ունեցող արհեստական կաուչուկ, զենքի ու զինամթերքի որոշ տեսակներ, պարենամթերք: Հայերն իրենց խնայողություններն ու միջոցները՝ 216 մլն ռուբլի, նվիրաբերեցին Պաշտպանության ֆոնդին: Նրանց միջոցներով ստեղծվեցին «Խորհրդային Հայաստան», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» ավիաէսկադրիլիաները, «Հայաստանի կոլտնտեսական», «Հայաստանի կոմերիտական» տանկային շարասյուները, «Խորհրդային Հայաստան» զրահագնացքը և այլն:
Ֆաշիզմի դեմ պայքարեցին նաև Սփյուռքի հայերը (պատերազմի նախօրեին՝ շուրջ 1,5 մլն մարդ), որոնք, ի դեմս ֆաշիզմի, տեսնում էին նաև Հայաստանին սպառնացող վտանգ: 
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայությունը նաև նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերեց խորհրդային բանակին. ԽՍՀՄ ուղարկեց տաք հագուստ, դեղորայք, նրանց հանգանակությամբ ստեղծվեցին «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները: Հայրենիքի և Սփյուռքի հայերի համախմբմանը մեծապես աջակցեց Հայաստանյայց առաքելական եկեղեցին:

Հայոց լեզու թելադրություն

Կապուտակ ձիավորը շոյեց երիվարի բաշը, և երկուսով սուզվեցին փոթորկահույզ արածանիի ալիքների մեջ:Կռվելով կատաղի կոհակների դեմ ՝ ձին հաղթահարեց տարերքի թափը:Քիչ անց ափ ելած ուղևորը խաչակնքեց երեստ ՝ ինշան գոհության:Դարձյալ լսվեց դղրդյուն:Հորդառատ անձրևը շառաչյունով հարվածեց երիտասարդի երեսին:Չունենալով այլ ելք,ճամփորդը՝  թեքվելով ճանապարհից, բռնեց ոցապտույտ մի շավիղ, որ տանում էր վեր՝ Աշտիշատի վանքը ՝ Տարոնի հինավուրց սրբավայրը: Վանքը, պատսպարված աշտարակներով ու շրջապարիսպներով, իշխում էր շրջակայքի վրա:Այժմ խավարչտին այս ուշ ժամին անսանձ մրրիկը և փոթորկի՝ ականջ խլացնեղ մռնչյունտ ՝ չէին վրդովվում բարձունքի վրա թառած վանքի բարեպաշտական լռությունը:Երբ մոտեցավ դարպասին, ուղևորը, որ թրջված էր ոտքից գլուխ, վերցրեց մուրճիկը ը երեք անգամ թակեց դարպասը, հայտնվեց դռնապանը. ձեռքին ճրագ:

Հովհաննես Թումանյան <>

Լոռու ձորում դեմ ու դեմ կանգնած ժայռերի տակ գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի: Փնտրում է ծաղկած ափերը հին ու գիժ-գիժ գոռում է.                                                                ― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․                                                                 Մութ անձավներից հազար ձևերով անհանգիստ քաջքերը արձագանքում են Դևի հառաչքին, ծաղրում են նրա գոռոցն ահռելի ու կրկնում են գիժ-գիժ․                                 ― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․                                                                            Գիշերը լուսնի երկչոտ շողերը հենց որ մտնում են խավար ձորը, այստեղ ամեն բան ոգի է առնում: Մութը կենդանանում է:                                                                                             Ձորում ահա կա մի տնակ, որտեղ գիշերը Սաքոն միայնակ է մնում։ Սաքոն հովիվ է և ունի ընկեր, որն այս գիշեր գնացել է տուն: Գուցե աղ էր հարկավոր ոչխարի համար, կամ էլ որոշել էր զոքանչի ձվածեղ ուտել,նշանածին էր կարոտել… Ոչխարը թողել, գնացել է տուն։ Սաքոն անքուն հանել է թաց տրեխները,գուլպան բուխարու վրա է կախել ու թինկը տվել:   Աժդահա Սաքոն ինչի՞ց վախենա։ Հսկա հասակ ունի, եթե տեղից վեր կացավ հանկարծ, մահակը ձեռին՝ թե գող, թե գազան հեռու են փախչում նրափարախից։                                                                                                    Այս գիշեր Սաքոն մենակ է, չունի ընկեր։ Բուխարու կողքին լուռ թինկը տված մտածում է ..․ ուհանկարծ միտն են գալիս տատի հին զրույցները..․Մտածում է չարքերի մասին, որոնք թուրքերի կանանց կերպարանք առած այցելում են մարդկանց ու հարսանիքի կանչում, հորիք ու նան են ներկայանում: Պախրան կամ գայլը անցնում են փարախի մոտով: Սաքոն ականջ է դնում: Ո՞վ հողթափեց բուխուրակից, ո՞վ նայեց լիսածակից, ո՞վ կտուրից անցավ…                                                                               Աչքերը հանգչող կրակին հառած հովիվը ծանր շնչում է: Դռան ետևից փսփսոց է լսում: Նրան թվում է, թե իրեն են մատնացույց անում: Վախեցած հովվի աչքին երևում է, թե դուռը բացվում է և տունը լցվում է թուրք կանանցով…                                                               Սաքոն վազում է մութ ձորում: Նրան թվում է, թե չարքերն ընկել են իր ետևից, հասնում են մեջքին,բռնում են թևից, զարկում օձի մըտրակով,ձայն են տալիս.      ― Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,                                                                            Արի մեզ մոտ հարսանիք,                                                                       Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝                                                                        Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։                                                                  Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․                                                                      Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․                                                                Ես քու հոքիրն․․․ ես քու նանն եմ..․                                                                      Ես էլ ազիզ բարեկամ․․․                                                                                          Այնինչ Դեբեդից թռչում են ալիքները: Ալիքները բարձրանում են և ուռչում:                         Խավարի մեջ այդ նրանք են ծփում կայտառ՝                          ― Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար: